Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2019-ին կատարված աշխատանքների արդյունքները

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2019-ին կատարված աշխատանքների 
արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում հունվարի 31-ին ամփոփվել են 2019թ. ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները: ՌՈ ղեկավար կազմի խորհրդակցությանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ընթացքում տարեկան զեկույցներով ու հաշվետվություններով հանդես են եկել ռազմական ոստիկանության պետի տեղակալները, շտաբի պետը, բաժին-բաժանմունքների պետերը:

Ներկայացված զեկույցներում և հաշվետվություններում առանձնացվել են նախորդ տարվա կատարված աշխատանքները, զինված ուժերում կոռուպցիայի բացահայտման և ռիսկերի նվազեցման, զորքերում կանխարգելիչ միջոցառումների իրականացման և այլ ուղղություններով արձանագրված արդյունքները:

Խորհրդակցության ընթացքում պաշտպանության նախարարը հստակ հանձնարարականներ է տվել զինված ուժերում քրեական ենթամշակույթի բացառման ուղղությամբ արդյունավետ պայքար ծավալելու առնչությամբ:

Նախարարն իր գոհունակությունն է հայտնել ՌՈ կատարած աշխատանքների վերաբերյալ, միևնույն ժամանակ հավելել, որ ռազմական ոստիկանությունը, իր իր լիազորությունների և հնարավորությունների շրջանակում, կարող է և պետք է անի ավելին։ Դավիթ Տոնոյանը հորդորել է առավել ակտիվացնել հանցագործությունների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Խորհրդակցության ավարտին, Հայոց բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության մի շարք զինծառայողներ խրախուսվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով, ստացել հերթական զինվորական կոչումներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am