Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մետաղական հանքաքար արդյունահանող ընկերություններն առաջին անգամ հայտարարագրելու են սեփականատերերին

Մետաղական հանքաքար արդյունահանող ընկերություններն առաջին անգամ 
հայտարարագրելու են սեփականատերերին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում հունվարի 29-ին կայացել է հանդիպում մետաղական հանքաքար արդյունահանող ընկերությունների ներկայացուցիչների հետ, որը վարել  են   տարածքային կառավարման  և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը ու  արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված հանքարդյունաբերության ոլորտի մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտմանն ուղղված օրենսդրական փաթեթի համաձայն՝ այս տարի առաջին անգամ մետաղական հանքաքար արդյունահանող ընկերություններն  իրական սեփականատերերի վերաբերյալ պետք է հայտարարագիր ներկայացնեն։

«Նախարարի տեղակալ Լ․Շուշանյանը  շնորհակալություն է հայտնել ներկաներին մասնակցության համար և նշել, որ  հանդիպումը  տնտեսվարող սուբյեկտներին աջակցելու, գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակ ունի՝ այս համատեքստում կարևորելով  աշխատանքների փոխգործակցության ձևաչափը։ 

Հանդիպման ընթացքում ներկայացվել են  իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրի ներկայացման կարգը և ժամանակացույցը,  պահանջվող տեղեկությունների շրջանակը, հայտարարագրի լրացման տարբերակները, ինչպես նաև պարզաբանումներն են տրվել ներկաների կողմից բարձրացված հարցերին։

Լ․ Շուշանյանն ընդգծել է, որ Հայաստանում մետաղական հանքարդյունաբերության ոլորտը մշտապես հասարակության ուշադրության կենտրոնում է գտնվում և ոլորտի թափանցիկության, հաշվետվողականության բարձրացումը հասարակական ընկալման վրա դրական ազդեցություն կունենա՝ այս առումով  ակնկալելով առավելագույն  բաց և թափանցիկ տեղեկատվության տրամադրում»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am