Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը 60 օրով կերկարաձգի իրանական միջուկային ծրագրի գծով պատժամիջոցների բացառությունները. Bloomberg

ԱՄՆ-ը 60 օրով կերկարաձգի իրանական միջուկային ծրագրի գծով պատժամիջոցների բացառությունները. Bloomberg
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր Է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ պատժամիջոցների բացառությունները երկարաձգել 60 օրով: Հունվարի 29-ին այդ մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով երկու աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Գործակալության տվյալներով՝ բացառությունների երկարաձգումը թույլ կտա Իրանում կատարել միջուկային Էներգետիկայի խաղաղ օգտագործման սահմանափակ աշխատանք: Նշվում Է, որ խոսքը վերաբերում Է այն դրույթներին, որոնք Ռուսաստանին, Չինաստանին եւ Մեծ Բրիտանիային թույլ են տալիս Իրանի հետ համագործակցել այդ ոլորտում: Որոշումն ընդունվել Է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի, որը հանդես Էր գալիս բացառությունների ժամանակաշրջանի երկարաձգման օգտին, եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի միջեւ տարաձայնությոնների ֆոնին, որը ցանկանում Էր դրա դադարեցում: Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ը մտադիր Է հայտարարել Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպության եւ դրա ղեկավար Ալի Աքբար Սալեհիի նկատմամբ նոր սահմանափակումների մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am