Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Զինված ուժերում ծառայելը հասունության չափանիշ է. Մշակույթի գործիչները շնորհավորում են Բանակի տոնը

Զինված ուժերում ծառայելը հասունության չափանիշ է. Մշակույթի գործիչները 
շնորհավորում են Բանակի տոնը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անվտանգության հիմքը՝ ՀՀ զինված ուժերը, հունվարի 28-ին նշում են կազմավորման 28-րդ տարեդարձը: 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայոց բանակին իրենց շնորհավորանքներն են հղել կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը և երգահան, բանաստեղծ Էդուարդ Զորիկյանը:

«Վերջերս առիթ ունեցա մի քանի անգամ մասնակցելու զինվորական տարբեր միջոցառումների: Այցելեցի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, բայց ամենահետաքրքիրը սահմանին ծառայող զինվորական փոքրիկ խմբին այցելությունն էր, որտեղ տեսա մեր բանակի ուժը, զինվորների արիությունը: Շատ սիրեցի բոլորին. պարկեշտ են, զուսպ թե՛ հրամանատարի, թե՛ իրար նկատմամբ, գիտակցում են իրենց գործի կարևորությունն ու պատասխանատվությունը: Մաղթում եմ բոլոր տղաներին ոգու ամրություն, միաբանություն,  իրար խնայելու, իրար տեր կանգնելու բարի կամեցողություն  ու եղբայրություն: Մենք ուժեղ ենք, և պետք է պահպանել այդ ուժը»,-շեշտեց մաեստորն:

Էդուարդ Զորիկյանի խոսքով՝ բանակը մեր անվտանգության, ՀՀ պետական սահմանների անսասանության գրավականն է։

«Մեր երկրի զինված ուժերը  նաև մեր տարածաշրջանի կայունության գրավականն է և իր կազմավորման օրից տարածաշրջանում հաստատելով խաղաղություն՝ այն պարտադրում է ցայսօր։ Այն մշտապես պիտի լինի պետության ուշադրության կենտրոնում՝ ապահովելով բանակին ժամանակակից, տեխնոլոգիապես հագեցած սպառազինում, և հայ զինվորականին՝ ծառայության անվտանգ և քաղաքակիրթ պայմաններ։ Ծառայությունը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում  միշտ եղել է պատվաբեր, և հանդիսացել է մեր երիտասարդների համար չափահասության և հասունության չափանիշ»,-ասաց երգահանը:

Զորիկյանն ընդգծեց, որ բանակը՝ Հայաստանի Հանրապետության տնտեսության կայունության գրավականը, հանդիսանալով պատվիրատու, առաջ քաշելով ռազմական արդյունաբերության ճյուղերի զարգացման նոր ծրագրեր, խթանում է երկրի տնտեսության զարգացումը։

«Սրտանց շնորհավորում եմ ՀՀ զինված ուժերի բարձրագույն սպայական, հրամանատարական անձնակազմին, ՀՀ վարչապետ և գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, երկրի զինված ուժերի ողջ անձնակազմին, նաև մեզ բոլորիս այս կարևորագույն պետական տոնի կապակցությամբ, ցանկանում անվտանգ, զգոն ծառայություն ի բարօրություն և ի փառս մեր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության»,-եզրափակեց Էդուարդ Զորիկյանը:

ՀՀ բանակի կազմավորումը համընկնում է 1992-1994 թվականներին, երբ արդեն անկախ Հայաստանի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ Ադրբեջանի հետ, միաժամանակ ձեռնամուխ եղավ նաև ազգային բանակի ստեղծմանը: Հայկական բանակի ստեղծման հարցում, սակայն, վճռորոշ դեր խաղաց 1990-ի անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց Հայաստանի փաստացի անկախությունը և որով նոր իրավական և գործնական հեռանկարներ բացեց ազգային բանակի ստեղծման հարցում: 1992 թվականի հունվարի 28-ին Կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992-ի մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am