Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայկական բանակի հզորությամբ երաշխավորվում է նաև տարածաշրջանում խաղաղությունը. Արման Սարգսյան

Հայկական բանակի հզորությամբ երաշխավորվում է նաև տարածաշրջանում 
խաղաղությունը. Արման Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական բանակը կատարելագործվում է՝ ընդլայնելով իր հնարավորությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը՝ շնորհավորելով հայկական բանակի կազմավորման տարեդարձը:

«Բոլորի աչքի առջև, օր օրի հայկական բանակը ընդլայնվում ու կատարելագործվում է: Այն մեր անվտանգության թիվ մեկ երաշխավորն է: Այստեղ պետք է նաև ընդգծել, որ հայկական բանակն իր հզորության հաշվին երաշխավորում է նաև տարածաշրջանում խաղաղությունը: Շնորհավորում եմ հայկական բանակի տոնի առթիվ, նորանոր ձեռքբերումներ, նոր փոփոխությունների, զարգացումների հնարավորություններ եմ մաղթում »,-ասաց Արման Սարգսյանը:

Հունվարի 28-ը Հայկական բանակի կազմավորման տարեդարձն է: Հայկական բանակը հայ ժողովրդի անվտանգության միակ ու հաստատուն երաշխավորն է: Հայոց բանակի կազմավորման բեկումնային տարիները 1992-1994 թվականներն էին, երբ արդեն անկախ Հայաստանի Հանապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ Ադրբեջանի հետ, միաժամանակ ձեռնամուխ եղան նաև ազգային բանակի ստեղծմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am