Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Աֆղանստանում չեն բացառում, որ կործանված ինքնաթիռը պատկանում Էր օտարերկրյա ավիաընկերության

Աֆղանստանում չեն բացառում, որ կործանված ինքնաթիռը պատկանում Էր օտարերկրյա ավիաընկերության

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի Ղազնիի նահանգում հունվարի 27-ին կործանված մարդատար ինքնաթիռը կարող Էր պատկանել օտարերկրյա ավիաընկերության: Այդ մասին, ինչպես հայտնել Է Աֆղանստանի 1TVNews հեռուստաալիքը, հայտարարել են տեղի իշխանությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ղազնիի նահանգապետ Վահիդուլլա Քալիմզայի խոսքով՝ «ինքնաթիռը չի պատկանել հայրենական որեւԷ ընկերության»:

«Ըստ երեւույթին, խոսքը վերաբերում Է օտարերկրյա փոխադրողի,- նշել Է նա:- Ինքնաթիռն ամբողջովին այրվել Է»: Մինչ այժմ ստույգ տեղեկատվություն չկա աղետի ենթարկված ինքնաթիռի մասին: Օդանավն ընկել Է երկրի կենտրոնական մասում՝ «Թալիբան» արմատական շարժման վերահսկողության տակ գտնվող Դիհ Յաքի գավառում: Այժմ դեպի այդ վայր են շարժվում աֆղանական հատուկ նշանակության ուժերը: Սկզբնապես տեղեկացվել Էր, որ օդանավը պատկանում Է Ariana Afghan Airlines ավիաընկերությանը, բայց ազգային ավիափոխադրողը հերքել Է այդ տեղեկատվությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am