Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բժիշկն ութ ժամ արյունաքամ եղող ծննդկանին հիվանդանոց Է տարել եւ փրկել նրա կյանքը

Բժիշկն ութ ժամ արյունաքամ եղող ծննդկանին հիվանդանոց Է տարել եւ փրկել նրա կյանքը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Օդիշայի (Օրիսա) նահանգում երիտասարդ բժիշկը եւ նրա ասիստենտներն ութ ժամ պատգարակով տարել են հիվանդ կնոջը եւ փրկել նրա կյանքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Newsflare-ը: Ռադխեշյամ Ջենան Օդիշայի հարավ - արեւելքի հեռավոր լեռնային գյուղ Էր գնացել երեխաներին պոլիոմիելիտի դեմ պատվաստելու համար:

Նա անսպասելիորեն ծանր ծննդաբերության Է հանդիպել, որ սկսվել Էր տեղացի բնակչուհիներից մեկի մոտ: Կինը հղի Էր երկվորյակներով, բայց լույս աշխարհ Է եկել միայն մի երեխան: Արնահոսության պատճառով նրա վիճակը վատացել Է, եւ Ջենան հասկացել Է, որ ծննդկանին կարող են օգնել միայն հիվանդանոցում: Մինչեւ մերձակա հիվանդանոցը եղել Է շուրջ 30 կիլոմետր լեռնային տեղանքով, որտեղ ճանապարհներ չկան, որոնք հարմար լինեն շտապ օգնության ավտոմեքենաների համար: Կնոջն ստիպված տարել են պատգարակով: Ջենային օգնել են վեց ասիստենտները եւ ծննդկանի երկու հարազատները: Բժիշկները չեն կարողացել օգնել երկրորդ երեխային, որը մահացած Է ծնվել, բայց հասցրել են փրկել կնոջը: Այժմ նրա առողջությանը վտանգ չի սպառնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am