Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՉԺՀ-ի Հուբեյի նահանգի իշխանությունները չեղյալ են հայտարարել ամուսնությունների գրանցումը փետրվարի 2-ի

ՉԺՀ-ի Հուբեյի նահանգի իշխանությունները չեղյալ են հայտարարել ամուսնությունների գրանցումը փետրվարի 2-ի
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինատանի Հուբեյի նահանգի Քաղաքացիական վարչակազմի վարչությունը, նահանգ, որտեղ տեղի Է ունեցել նոր տիպի կորոնավիրուսի բռնկում, չեղյալ Է հայտարարել փետրվարի 2-ին պլանավորված ամուսնությունների գրանցումը, ինչը հետեւում Է գերատեսչության՝ հրապարակված հայտարարությունից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Չինաստանում շատ սիրահարներ հույս ունեին իրենց ամուսնությունը գրանցել 2.02.2020-ին, որովհետեւ այդ թվերի զուգադրումը, որոնք չինարենում համահունչ են «ես սիրում եմ քեզ, սիրում եմ քեզ» արտահայտությանը, հանդիպում Է «հազար տարին մեկ անգամ»:
Չնայած որ դա հանգստյան օր Է, սկզբնապես նահանգի կառավարությունը որոշել Էր «հանուն սիրո» այնուամենայնիվ փետրվարի 2-ի համար ընդունել ամուսնությունների գրանցման հայտերը:
«Նոր տիպի կորոնավիրուսի կանխարգելման եւ չտարածման շտաբի պահանջներին համապատասխան՝ որոշում Է ընդունվել նահանգի սահմաններում չեղյալ հայտարարել փետրվարի 2-ին պլանավորված ամուսնությունների գրանցումը»,- ասված Է գերատեսչության տարածված հայտարարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am