Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՀԿ-ում հայտարարել են, որ կորոնավիրուսի մուտացիայի վերաբերյալ վկայություններ չունեն

ԱՀԿ-ում հայտարարել են, որ կորոնավիրուսի մուտացիայի վերաբերյալ վկայություններ չունեն

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) այս պահին չունի այն բանի վկայություններ, թե 2019-nCoV կորոնավիրուսը, որը Չինաստանում նոր տիպի թոքաբորբ Է առաջացրել, փոփոխություններ Է կրել: Այդ մասին ասված Է ԱՀԿ-ի՝ հունվարի 26-ին Ժնեւում հրապարակված լարատվական տեղեկագրում, հաղորդում Է «Արմենպրես»-ը:

«ԱՀԿ-ն չի ստացել այն բանի վկայություններ, որ վիրուսը փոփոխվել Է,- նշված Է դրանում:- ԱՀԿ-ն հետագա տեղեկատվություն Է սպասում Չինաստանի պաշտոնատար անձանցից»: Հունվարի 26-ին ավելի վաղ Պեկինում կայացած մամուլի ասուլիսում ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեի ղեկավար Մա Սյաովեյը հայտարարել Է 2019-nCoV նոր տիպի կորոնավիրուսի՝ մարդուց մարդու փոխանցվելու ունակության ուժեղանալու մասին, ինչի հետեւանքով համաճարակաբանական իրադրությունն անցել Է նոր՝ ավելի բարդ փուլ: ԱՀԿ-ի լարտվական տեղակագրում ընդգծված Է, որ, ներկայիս գնահատումների համաձայն՝ 2019-nCoV-ի ինկուբացիոն շրջանը տատանվում Է երկուսից մինչեւ 10 օր: Կորոնավիրուսի հետ կապված հիվանդության մյուս բռնկումների, այդ թվում՝ MERS-ի (շնչուղիների մերձավորարեւելյան համախտանիշ) ժամանակ, «ախտանիշեր չդրսեւորած որոշ մարդիկ կարող Էին վարակել մյուսներին»,- նշում են կազմակերպությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am