Բրազիլիայում հեղեղումներն առնվազն 57 մարդու կյանք են խլել
11:14, 27 Հունվար 2020
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի հարավում հեղեղումների զոհ Է դարձել արդեն 57 մարդ, այդ թվում՝ 48-ն ամենից շատ տուժած Մինաս Ժեյրասի նահանգում: Այդ մասին հայտնել Է նահանգի քաղաքացիական պաշտպանության վարչությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մահերի մեծ մասը՝ ութ, գրանցվել Է նահանգի մայրաքաղաք Բելու Օրիզոնտիում»,- ասված Է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Իշխանությունների տեղեկատվությամբ՝ եւս 19 մարդ անհայտ կորել Է:
Բելու Օրիզոնտիում հունվարի 24-ին տեղացել Է ռեկորդային քանակությամբ անձրեւ 110 տարվա ընթացքում՝ 171,8 միլիմետր: Անձրեւների շարունակման սպառնալիքի կապակցությամբ արտակարգ դրություն Է հայտարարվել Մինաս Ժեյրասի 99 քաղաքներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում