Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ՃՏՊ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին. կան տուժածներ

ՃՏՊ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին. կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 911 ահազանգման կենտրոն հունվարի 23-ին, ժամը 22:33-ին տեղեկություն է հաղորդվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-21099» (վարորդ՝ Նարեկ Ն., ծնված 1993 թ.), «ՎԱԶ-21099» (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) և «Ford» (վարորդ՝ Մարտուն Պ., ծնված 2000 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Երևան-Աշտարակ ուղղությունը դարձել է անանցանելի:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը Նարեկ Ն.-ն և Մարտուն Պ.-ն տեղափոխվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am