Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Կարպի ներկայացումներին մարդիկ... «ուշագնաց» էին լինում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Կարպի ներկայացումներին մարդիկ... 
«ուշագնաց» էին լինում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի պատին Խաչվանքյանի անունով հուշատախտակ կա, շատերն էլ ժամանակին այն անգամ անվանել են «Կարպի թատրոն»։ Թբիլիսիի «Վրացֆիլմ» կինոդերասանի դպրոցն ավարտած արտիստը 1944 թ. հրավիրվեց Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն եւ իր անկրկնելի խաղով շատ կարճ ժամանակ անց դարձավ այս թատրոնի «անձնագիրը»։ Խաչվանքյանի կերպարը անտարբեր չթողեց եւ ոչ մի հանդիսատեսի։ Ժամանակակիցները հիշում են՝ նրա ներկայացումների ժամանակ մարդիկ ծիծաղից «ուշագնաց» էին լինում, դահլիճը թնդում էր ուրախությունից։ Միայն դերասան չէր, նաեւ հրաշալի ռեժիսոր էր։ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, լուսահոգի Երվանդ Ղազանչյանի հետ հայ թատրոնի մեծերի մասին զրույցներն այսօրվա պես եմ հիշում.

-Հրաշք։ Անբացատրելի, անզուգական մարդ էր։ Խեղճ ու կրակ։ Համեստ։ Կյանքում լուռ, ոչ մի բանի չխառնվող։ Գալիս էր թատրոն, ժամերով անձայն նստում այդտեղ (ցույց է տալիս իր աշխատասենյակի անկյունում դրված բազմոցը)։ Այդ օրերին Ավստրալիայից ընկերս էր եկել։ Հաճախ էր գալիս այստեղ՝ թատրոն։ Խաչվանքյանին դեմքով գիտեր, ծանոթացրել էի։ Երբ արդեն մեկնելու ժամը եկավ, ասաց. «Եղբայր, քեզի խորհուրդ մը պիտի տամ. ան քո առաջին դերասանից զգույշ եղիր, ինծի կթվա ան ԿԳԲ-ի աշխատող է»։ Ծիծաղս եկավ, ասում եմ՝ այ մարդ, ինչի ես այդպիսի տպավորություն ստացել, պատասխանում է, թե՝ «Բոլորը կխոսան, անիգա կլռե»։ Այո, գրեթե միշտ լուռ էր, անտանելի տխուր, հաճախ նաեւ անհետաքրքիր, ինքնամփոփ։ Ո՛չ կխոսեր, ո՛չ կխառնվեր։ Սակայն բեմում իսկական «հրավառություն» էր։ Ինչպիսի՜ նվիրումով էր մոտենում թատրոնին, զարմանալ կարելի էր։ Հանգստյան օրերին անգամ գալիս էր այստեղ, իր երեք ժամը լրացնում՝ հերթապահի կողքին նստելով, ապա իրեն բնորոշ լռությամբ վեր էր կենում ու գնում։

Ուրի՜շ տեսակ դերասան էր։ Բեմի վրա անբացատրելի էր։ Այն օրերին, երբ նոր էին սկսվել զարհուրելի պատմությունները մեր դարավոր հարեւանների հետ, այստեղ խաղում էինք։ Լույս էլ չկար՝ լամպերի ներքո։ Օր չկար, որ Ղարաբաղից տխուր լուր չգար, բայց անգամ այդ տխուր օրերին, երբ Կարպը մտնում էր բեմ, դահլիճը ծիծաղից «ալեկոծվում էր»։ Այդ պահերին ես միշտ մտածում էի՝ մի քանի մարդու հրավիրել կողքի արնախումներից, թող տեսնեն՝ այս ժողովրդին հնարավոր է հաղթել, արդյոք։ Խաչվանքյանը շատ մեծ կենտրոնական դերեր խաղաց թատրոնում, բոլորն էլ սիրում էր։ Բոլոր դերերին էլ նվիրվում էր մինչեւ վերջ, այն դեպքում, երբ սիրտը վիրահատված էր, հիվանդություններ ուներ, բայց թաքցնում էր։ Չէր տրտնջում, իր գործի գիտակն էր, պրոֆեսիոնալ դերասան էր»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am