Թրամփը նոր ռեկորդ Է սահմանել մեկ օրում արած թվիթների քանակով
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոր անձնական ռեկորդ Է սահմանել մեկ օրում Twitter-ի իր Էջում զետեղած հաղորդագրություների քանակով: Հունվարի 22-ին այս տվյալները բերել Է Factbase պորտալը, որը հետեւում Է Միացյալ Նահանգների ղեկավարի պաշտոնական հայտարարություններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Տեղական ժամանակով 18:35-ի (Երեւանի ժամանակով հունվարի 23-ի 03:35-ի) դրությամբ Թրամփը հրապարակել Է 142 հաղորդագրություն: Հաշվումների համաձայն՝ մինչ նա գտնվում Էր Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում, մեկական հաղորդագրություն Է զետեղել յուրաքանչյուր 88 վայրկյանը մեկ: Նախորդ ռեկորդը նա սահմանել Էր 2019 թվականի դեկտեմբերին, երբ 24 ժամվա ընթացքում հրապարակել Էր 123 հաղորդագրություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում