Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Կալիֆոռնիայում չորս մարդ Է զոհվել ավիաաղետի հետեւանքով

Կալիֆոռնիայում չորս մարդ Է զոհվել ավիաաղետի հետեւանքով
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չորս մարդ Է զոհվել հունվարի 22-ին Կալիֆոռնիայի նահանգի Կորոնա քաղաքի մերձակա օդանավակայանի տարածքում ոչ մեծ ինքնաթիռի կործանման հետեւանքով: Այդ մասին հայտնել Է քաղաքային հրշեջ ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Չորս մարդ Է մահացել ավիաաղետի հետեւանքով»,- ասված Է ծառայության Twitter-ում: Նրա տվյալներով՝ օդանավի կործանումը հանգեցրել Է 302,8 լիտր ավիավառելիքի բոցավառման եւ 0,1 հեկտար տարածքում հրդեհի առաջացման: Ներկայում կրակը մարված Է:
Ինքնաթիռն ընկել Է օդանավակայանի տարածքի արեւելյան մասում, որը փակվել Է պատահածի պատճառների ու հանգամանքների հետաքննության ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am