Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրանում սպանվել Է «Բասիջ» աշխարհազորի հրամանատարը

Իրանում սպանվել Է «Բասիջ» աշխարհազորի հրամանատարը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հարավ-արեւելքի Խուզեստանի նահանգում հունվարի 22-ին սպանվել Է «Բասիջ» ժողովրդական աշխարհազորի հրամանատարը: Այդ մասին հայտնել Է Երիտասարդ լրագրողների ակումբ գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ զոհվածը Աբդոլհոսեյն Մոջդամին Է, որն զբաղեցնում Էր Շադեղանի շրջանի Դարհովին օկրուգի «Բասիջ»-ի ղեկավարի պաշտոնը: Զինվորականն անհայտ զինյալների կողմից առավոտյան գնդակահարվել Է իր տան մոտ: Տեղի իշխանությունները հայտնել են պատահարից մի քանի ժամ անց հանցագործների ձերբակալման մասին:

«Բասիջ» ժողովրդական աշխարհազորը կամավորների կիսառազմականացված կազմակերպություն Է, որի անդամները հսկողություն են իրականացնում օրենքի եւ կրոնական նորմերի կատարման նկատմամբ: Աշխարհազորը մտնում Է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կազմի մեջ: Ըստ մոտավոր գնահատումների, «Բասիջ»-ի թվաքանակը հասնում Է 3-4 միլիոնի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am