Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուք նռներում սփայսի նմանվող փոշի են հայտնաբերել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուք նռներում սփայսի նմանվող փոշի են 
հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ  արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, հունվարի 21-ի ժամը 12։30-ի սահմաններում զննության են ենթարկել քաղաքացի Ն․ Ա․-ի կողմից կալանավորված անձ Դ․ Թ․-ին բերված հանձնուքը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, հանձնուքում առկա 9 նռների գագաթային հատվածներում զննությամբ հայտնաբերել են սփայս տեսակի թմրամիջոցի նմանվող, սպիտակ, փոշենման զանգվածներ։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am