Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պուտինն առաջարկել Է Չայկային ազատել գլխավոր դատախազի պաշտոնից

Պուտինն առաջարկել Է Չայկային ազատել գլխավոր դատախազի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնության խորհրդին առաջարկել Է Յուրի Չայկային ազատել գլխավոր դատախազի պաշտոնից այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը, նախագահը Քննչական կոմիտեի փոխնախագահ Իգոր Կրասնովին առաջարկել Է ՌԴ-ի գլխավոր դատախազի պաշտոնում: Նա արդեն Կրասնովի թեկնածությունը ներկայացրել Է Դաշնության խորհրդի քննարկմանը:

Իգոր Կրասնովը ծնվել Է 1975 թվականին: Արդարադատության գեներալ-լեյտենանտ Է: Նա հետաքննել Է մի շարք աղմկահարույց քրեական գործեր, այդ թվում 2005 թվականին Անատոլի Չուբայսի դեմ մահափորձը, Ստանիսլավ Մարկելովի եւ Անաստասիա Բաբուրովայի սպանությունը, Բորիս Նեմցովի սպանությունը: ՌԴ-ի Քննչական կոմիտեի փոխնախագահի պաշտոնն զբաղեցրել Է 2016 թվականին, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am