Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հրաշամանուկ աղջիկը պատրաստվում Է հանդես գալ Տոկիոյի Օլիմպիական խաղերում

Հրաշամանուկ աղջիկը պատրաստվում Է հանդես գալ Տոկիոյի Օլիմպիական խաղերում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերի ծրագրում առաջին անգամ ներառվել են սքեյթբորդինգի մրցումներ: Տեսանյութում պատկերված Է, թե ինչպես Է հրաշամանուկ աղջիկը պատրաստվում հանդես գալ մրցումներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Սքայ Բրաունը 11-ամյա բրիտանացի աղջիկ Է, որը խաղում Է բրիտանական Skateboard GB թիմում եւ փորձում Է ընգրկվել լավագույնների շարքում, որոնք կկարողանան մասնակցել Օլիմպիական խաղերին:
Պատանի սքեյթբորդուհին հայտարարել Է, թե ցանկանում Էր խաղերին ներկայացնել Ճապոնիան, բայց միտքը փոխել Է եւ որոշել Է հանդես գալ բրիտանական դրոշի ներքո: Նրա հայրն անգլիացի Է, իսկ մայրը՝ ճապոնուհի:
Հրաշամանուկն արդեն շահել Է աշխարհի մի քանի առաջնություններ եւ իր համար գրեթե տեղ ապահովել Մեծ Բրիտանիայի օլիմպական հավաքականում: Եթե Սքայը մասնակցի 2020-ի Օլիմպիական խաղերին, ապա կլինի ամենապատանի մարզուհին այդ մարզաձեւի պատմության մեջ: Բրաունին անհրաժեշտ Է մինչեւ 2020 թվականի մայիսի 31-ը 20 լավագույններից մեկը լինել իր մարզաձեւում, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am