Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ավստրալիայի հարավ-արեւելքում փոթորկից հետո գոլֆի գնդակի չափի կարկուտ Է տեղացել

Ավստրալիայի հարավ-արեւելքում փոթորկից հետո գոլֆի գնդակի չափի կարկուտ Է տեղացել


ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի հարավ-արեւելքի առանձին շրջաններում սաստիկ կարկուտ Է տեղացել: Այդ մասին հունվարի 20-ին հայտնել Է 7News ավստրալական հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գոլֆի գնդակի չափի կարկուտը Նոր Հարավային Ուելսի նահանգում եւ Ավստրալիայի մայրաքաղաքի տարածքում ջարդել Է ավտոմեքենաների ապակիները եւ կոտրել ճառերի ճյուղերը: Անբարենպաստ եղանակը, մասնավորապես, վնաս Է հասցրել Կանբերային եւ այլ խոշոր քաղաքների:
Ավստրալիայի արտակարգ ծառայությունները մեկ օրում ստացել են ավելի քան 1,5 հազար կանչ, որոնցից մոտավորապես հազարը կապված են եղել տարերքի մոլեգնելու պատճառով շենքերի վնասվելու հետ:
Դրանից ժամեր առաջ Նոր Հարավային Ուելսի նահանգում մոլեգնել Է ավազամրրիկը: Ավազի եւ փոշու քուլաները հասել են տասըհարկանի շենքի բարձրության: Փոթորկի ժամանակ քամու պոռթկումների արագությունը հասել Է ժամում 100 կիլոմետրի:
Մինչդեռ, Վիկտորիա, Հարավային Ավստրալիա, Տասմանիա նահանգներում եւ Նոր Հարավային Ուելսի հարավային մասերում շարունակում են մոլեգնել բնական հրդեհները, որոնք արդեն զգալի վնաս են հասցրել: Ավստրալիայի պաշտոնական անձինք BBC News-ին հայտարարել են, որ անտառային հրդեհների սեզոնը կշարունակվի դեռ երկար ամիսներ:
2019 թվականի սեպտեմբերից Ավստրալիայում մոլեգնող հրդեհների հետեւանքով զոհվել Է առնվազն 30 մարդ, ավերվել են 2 հազարից ավելի տնային տնտեսություններ: Կրակը ոչնչացրել Է շուրջ 10 մլն հեկտար անտառ: Զոհվել են հսկայական քանակությամբ կենդանիներ, այդ թվում՝ կոալաներ ու կենգուրուներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am