Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թրամփը մտադիր Է խստացնել այցագրերի տրման կանոնները. Axios

Թրամփը մտադիր Է խստացնել այցագրերի տրման կանոնները. Axios
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակ տունը պլանավորում Է խստացնել այցագրերի տրման կանոններն օտարերկրացի այն կանանց համար, որոնք ԱՄՆ են ժամանում ծննդաբերելու երեխաներ, որպեսզի վերջիններս ինքնաբերաբար ամերիկյան քաղաքացիություն ստանան: Այդ մասին հայտնել Է Axios պորտալը՝ վկայակոչելով նախագահական վարչակազմի ներկայացուցիչների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը երաշխավորվում Է ԱՄՆ-ի Սահմանադրության 14-րդ ուղղմամբ: Այդ դրույթը նախագահ Դոնալդ Թրամփը համարել Է «բացարձակ ծիծաղելի»:
Փոփոխվում են B տիպի այցագրերի տրման կանոնները, որոնք կարճ ժամկետով տուրիստական եւ գործարար նպատակներով ժամանման համար տրվում են հայցորդներին, հրատարակությանը պատմել Է Սպիտակ տան մի աղբյուր:
Պետական դեպարտամենտի աշխատակիցները կարող են մերժել փաստաթուղթ տալը, եթե համարեն, որ դիմողը պլանավորում Է երկիր ժամանել, որպեսզի քաղաքացիության հասնի երեխայի համար:
Թրամփի աշխատակազմին մոտ՝ Ներգաղթի հետազոտության կենտրոնի գնահատումներով՝ տարեկան մոտավորապես 33 հազար օտարեկրացի երեխա Է ծնվում ԱՄՆ-ի տարածքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am