Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հարցվածների 64 տոկոսը բացասական գնահատական Է տվել Վրաստանի կառավարության գործունեությանը. NDI

Հարցվածների 64 տոկոսը բացասական գնահատական Է տվել Վրաստանի կառավարության գործունեությանը. NDI

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) կատարած հետազոտության համաձայն, հարցվածների մեծամասնությունը բացասական գնահատական Է տալիս Վրաստանի կառավարության գործունեությանը: Ուսումնասիրության արդյունքներով՝ այն հարցին, թե ինչպես կգնահատեիք գործող կառավարության գործունեությունը, մասնակիցների 64 տոկոսը պատասխանել Է՝ վատ, 30 տոկոսը՝ լավ, իսկ 5 տոկոսը չգիտի այդ հարցի պատասխանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Նաեւ հարցվածների 53 տոկոսը կարծում Է, որ երկիրը ոչ ճիշտ ուղղությամբ Է զարգանում: Հարցման տվյալներով՝ մասնակիցների 19 տոկոսն այն համոզմունքն ունի, որ երկիրը զարգանում Է ճիշտ ուղղությամբ, իսկ 24 տոկոսը կարծում Է, որ այն չի փոխվում:

NDI-ի հետազոտական աշխատանքները Վրաստանի տարածքում (բացառությամբ չվերահսկվող տարածքների) անցկացվել են 2019 թվականի նոյեմբերի 19-ից մինչեւ դեկտեմբերի 13-ը: Հարցմանը մասնակցել Է 2,180 մարդ: Վիճակագրական անճշտությունը կազմում Է +/- 1,9 տոկոս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am