Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունվար

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ.   Հավատարիմ մտավորական-գիտնականի կոչմանը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ.   Հավատարիմ մտավորական-գիտնականի 
կոչմանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ադրբեջանի իշխանությունների վարած հայատյաց քաղաքականությունն իր դրսեւորումներն է ունեցել այդ պետության ստեղծման մեկդարյա պատմության ամբողջ ընթացքում։ Ձեռագիրը նույնն է, նպատակը՝ մեկը։ 1988-90 թթ. իրականացված հայկական ջարդերը, որոնք ընթանում էին համաշխարհային եւ մասնավորապես Խորհրդային Միության քաղաքական ճգնաժամի պայմաններում, թվում էր, թե կանցնեն աննկատ աշխարհի համար։ Սակայն «The New York Times» թերթի 1990 թ. հուլիսի 27-ի համարում տպագրվում է համաշխարհային հեղինակավոր մի քանի տասնյակ մտավորականների բաց նամակն ուղղված միջազգային հանրությանը, որով բարձրաձայնում են հայկական ջարդերի մասին՝ պահանջելով խորհրդային իշխանություններից եւ միջազգային հանրությունից աներկբայորեն դատապարտել հակահայկական ջարդերը եւ հատկապես ռասիստական գաղափարախոսությունը, ինչպես նաեւ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ երաշխավորելու հայերի պաշտպանությունն ու անվտանգությունը Կովկասում եւ Խորհրդային Միության այլ մասերում։

ԱԺ պատգամավոր, պատմաբան Նարեկ Մկրտչյանի համոզմամբ, պարտադիր չէ այս թեմային անդրադառնալ միայն հիշատակի օրերին, այլ կատարվածի մասին պետք է բարձրաձայնել ամբողջ տարվա ընթացքում։ Առավել եւս կարեւոր է օգտագործել այն հանգամանքը, երբ հայկական ջարդերի եւ Ադրբեջանի հայատյացության մասին են խոսում օտարազգի հեղինակավոր անհատներ։ «Խորհրդային Ադրբեջանի հակահայկական քաղաքականությանն առնչվող հարցերը թեեւ դուրս էին նամակը ստորագրած մտավորականների մեծ մասի գիտական հետաքրքրությունների շրջանակներից, սակայն մասնագիտական սահմանների խախտումը հօգուտ համընդհանուրի հույժ կարեւոր է մտավորականի կայացման գործում. այստեղ է, որ ասպարեզ է գալիս ունիվերսալ կամ համամարդկային մտավորականը»,- «ՀՀ»-ի հետ զրույցում ասաց նա»։

            Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:



youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ