Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գիտնականները ճարպակալումը կանխելու միջոց են գտել

Գիտնականները ճարպակալումը կանխելու միջոց են գտել


ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնականները պարզել են, որ AHR բջջային ռեցեպտորի արգելափակումը թույլ Է տալիս ոչ միայն կանխել, այլեւ հետ շրջել ճարպակալումը: Հետազոտության արդյունքները հրապարակված են International Journal of Obesity հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ճարպակալումը, որը գլոբալ համաճարակ Է ճանաչվել, ուղղակիորեն կապված Է այնպիսի ուռուցքաբանական հիվանդությունների զարգացման հետ, ինչպիսիք են կրծքագեղձի, հաստ աղու եւ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը: Ուստի ճարպակալման դեմ պայքարի միջոցների որոնմամբ զբաղվում են այդ թվում ուռուցքաբան-բժիշկները:
Նյու Հեմփշիրի նահանգի (ԱՄՆ) Դարթմուտ-Հիչքոկի բժշկագիտական կենտրոնի Քաղցկեղի հետազոտության կենտրոնի հետազոտողները պարզել են, որ AHR ռեցեպտորը, որը ներկա Է գործնականում բոլոր բջիջներում եւ պատասխանատու Է առաջին հերթին լայն սպեկտրի թունավոր նյութերի հայտնաբերման համար, նույնպես կարեւոր դեր Է խաղում օրգանիզմում նյութափոխանակության գործում:
AHR-ի արգելափակումը ոչ միայն կանխել, այլեւ վերացրել Է ճարպակալումը եւ լյարդի ստեատոզը հետազոտվող մկների մոտ առանց տեսանելի կողմնակի հետեւանքների: Դա կարող Է հանգեցնել մարդկանց մոտ ճարպակալման բուժման թերապեւտիկ մեթոդի ստեղծման:
Ներկայում հեղինակները շարունակում են հետազոտությունները՝ փորձելով պարզել, թե սննդամթերքի կազմի մեջ մտնող ինչ սննդային միացություններ են ակտիվացնում AHR-ը՝ նպաստելով ճարպակալմանը, եւ դրանում ինչ դեր են խաղում աղիքային մանրԷները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am