Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կոմպոզիտոր Ջոն Ուիլյամսը ռեկորդ Է սահմանել «Օսկար»-ի անվանակարգվելու թվով

Կոմպոզիտոր Ջոն Ուիլյամսը ռեկորդ Է սահմանել «Օսկար»-ի անվանակարգվելու թվով

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի կոմպոզիտոր եւ դիրիժոր Ջոն Ուիլյամսը ռեկորդ Է սահմանել «Օսկար» մրցանակի անվանակարգվելու թվաքանակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Classic FM-ը:

Այսօր նա «Ֆիլմի լավագույն երաժշտություն» կատեգորիայում ոսկե արձանիկի հավակնորդների ցուցակ Է մտել «Աստղային պատերազմներ. Սկայուոքեր:

Արեւածագ» բլոքբասթերի գլխավոր թեմայի համար՝ դառնալով կինոմրցանակի 52-ակի անվանակարգորդը: Այժմ ապրող արվեստի գործիչների թվում դա ամենաբարձր արդյունքն Է (բացարձակ ռեկորդակիրը Ուոլթ Դիսնեյն Է, որին «Օսկար» մրցանակի են անվանակարգել 59 անգամ):

Ջոն Ուիլյամսը «Օսկար» մրցանակի հնգակի դափնեկիր Է («Ջութակահարը՝ տանիքի վրա», «Ծնոտներ», «Աստղային պատերազմներ: Էպիզոդ 4-րդ. նոր հույս», «Այլմոլորակայինը», «Շինդլերի ցուցակը»), ինչպես նաեւ «Գրեմմի» մրցանակի 21-ակի, «BAFTA»-ի՝ 7-ակի եւ «Ոսկե գլոբուսի» քառակի, ինչպես նաեւ այլ հեղինակավոր մրցանակների դափնեկիր Է: Բացի ֆիլմերի սաունդթրեքներից, կոմպոզիտորը երաժշտական նվագակցություն Է գրել Օլիմպիական խաղերի, հեռուստասերիալների եւ համերգների համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am