NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են. 13-01-20
09:04, 14 Հունվար 2020
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NYMEX բորսայի հունվարի 13-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 1.54%-ով և կազմել 1539.20 դոլար, արծաթի գինը նվազել է 1.82%-ով և կազմել 17.80 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.09%-ով և կազմել 973.20 դոլար:
Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):
Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որն առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում