Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Antifake.am-ի ապատեղեկատվությունը. ԿԳՄՍՆ մեկ տարվա աշխատավարձի ֆոնդը ներկայացվել է որպես պարգևավճար

Antifake.am-ի ապատեղեկատվությունը. ԿԳՄՍՆ մեկ տարվա աշխատավարձի ֆոնդը 
ներկայացվել է որպես պարգևավճար

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բոլոր աշխատակիցները 2019-ի ընթացքում երեք հոդվածներով որպես պարգևավճար ստացել են ընդհանուր 456 միլիոն 209 հազար դրամ։ Նախարարությունը հերքում է «Antifake.am» կայքի կողմից պարգևավճարների տարածած ցուցանիշը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Antifake.am» կայքը ապատեղեկատվություն է տարածել` ԿԳՄՍՆ բոլոր աշխատակիցների մեկ տարվա աշխատավարձի ֆոնդը ներկայացնելով որպես պարգևավճարների գումար: Տոներից առաջ ՀՀ ԿԳՄՍՆ-ն «Անտիֆեյք» կայքի` նախարարության աշխատակիցներին տրամադրած պարգևավճարի վերաբերյալ հարցմանն ի պատասխան տեղեկացրել էր, որ նախարարության ամբողջ տարվա աշխատավարձի ֆոնդը կազմում է 1 միլիարդ 774 միլիոն 225 հազար 600 դրամ։ Նշվել էր նաև, թե 2019 թ. ընթացքում որ հոդվածներով և ինչ գումարի չափով է իրականացվել պարգևատրում։ Երեք հոդվածներով նախարարության բոլոր աշխատակիցներին մեկ տարվա ընթացքում որպես պարգևավճար տրամադրվել է 456 միլիոն 209 հազար դրամ։

«Անտիֆեյք» կայքը հրապարակել է սուտ լուր` միավորված երեք նախարարությունների ամբողջ մեկ տարվա աշխատավարձի ֆոնդի թիվը ներկայացնելով որպես աշխատակիցներին տրված պարգևավճար՝ ամենայն հավանականությամբ, ընթերցողների և ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում նախարարության մասին բացասական կարծիք ստեղծելու նպատակով կամ էլ լրագրողի չիմացության պատճառով

«Դա անթույլատրելի է  ինչպես քաղաքացիներին բարեխիղճ լրատվություն մատուցելու մասնագիտական առաքելության տեսակետից, այնպես էլ զուրկ է որևէ տրամաբանությունից. նման ահռելի գումարը չէր կարող տրամադրվել որպես պարգևավճար»,-նշել են նախարարությունից ու ներկայացրել կայքին հարցման պաշտոնական պատասխանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am