Տնտեսություն

ՀՀ պետական բյուջեից առաջին անգամ մոտ 425 մլն դրամ է հատկացվել անտառապատման աշխատանքների համար

1 րոպեի ընթերցում

ՀՀ պետական բյուջեից առաջին անգամ մոտ 425 մլն դրամ է հատկացվել անտառապատման աշխատանքների համար

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ողջ տարածքում մեկնարկել են անտառապատման և անտառավերականգնման լայնածավալ աշխատանքներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տարեվերջյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Առաջին անգամ ՀՀ պետական բյուջեից հատկացվել է մոտ 425 մլն դրամ 150 հա տարածքում անտառավերականգնման և անտառապատման աշխատանքներ իրականացնելու համար»,- նշեց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ հոկտեմբերի 1-ից 20 հազարական դրամով բարձրացվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պահպանություն իրականացնող 611 աշխատակցի աշխատավարձը, ձեռք է բերվել 1 տեսանկարահանող, 3 անօդաչու սարք և գիշերային նկարահանման 8 անվտանգության տեսախցիկ:

Երևանի Նորք վարչական շրջանի անտառների 45 հա տարածքում նախատեսվում է ներդնել կաթիլային ոռոգման համակարգ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում