Կատալոնիայի ղեկավարը կոչ Է արել Մադրիդին՝ երկխոսություն սկսել առանց նախապայմանների

Armenpress 16:59, 22 Հոկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայի կառավարության (ժեներալիտետի) ղեկավար Կիմ Տոռան հայտարարել Է, որ կոչ Է անում Իսպանիայի կառավարությանը՝ խնդրի կարգավորման համար երկխոսություն սկսել առանց նախապայմանների, որի շրջանակում ինքը պաշտպանելու Է ինքնորոշման իրավունքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Կատալոնիայի կառավարությունը հանդես Է գալիս քաղաքական ու ժողովրդավարական կարգավորման օգտին՝ կոչ անելով Իսպանիայի վարչապետի պաշտոնակատարին՝ երկխոսություն սկսել առանց նախապայմանների, որտեղ կողմերից յուրաքանչյուրը կարողանար առաջարկել ներկայիս հակամարտության լուծման պայմաններ: Այդ երկխոսության շրջանակում ժեներալիտետը պաշտպանելու Է Կատալոնիայի ինքնորոշման իրավունքը»,-հայտարարել Է Տոռան Բարսելոնայում կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակել Է 24 Horas հեռուստաալիքը:Տոռան նաեւ հայտնել Է, որ վերջին օրերին ընդհանուր առմամբ չորս անգամ զանգահարել Է Իսպանիայի վարչապետի պաշտոնակատար Պեդրո Սանչեսին, բայց նա այդպես Էլ չի համաձայնել խոսել իր հետ: Ժեներալիտետի ղեկավարի կարծիքով՝ դա վկայում Է Իսպանիայի կառավարության ղեկավարի «անպատասխանատվության» մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am