Աթենքի մերձակայքում անտառային սաստիկ հրդեհ Է մոլեգնում

Armenpress 09:56, 12 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաստիկ անտառային հրդեհ Է մոլեգնում Աթենքի մերձակա Հիմիտոս լեռան ստորոտի մոտ՝ Պեանիա փոքր քաղաքի շրջանում, ոստիկանությունը տարահանում Է բնակիչներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Քաղաքացիական պաշտպանության գլխավոր քարտուղարությունը: Օգոստոսի 10-ից Հունաստանում գործում Է հրդեհային վտանգի կարմիր մակարդակ՝ 40 աստիճան շոգի եւ ուժգին քամու պատճառով: Չնայած կանխարգելիչ բոլոր միջոցառումներին, օգոստոսի 10-ին տեղի Է ունեցել 59, օգոստոսի 11-ին՝ 63 անտառային հրդեհ:

«Այսօր 03:18-ին Ատտիկայի Պեանիայում, Հիմիտոս լեռան ստորոտի մոտ անտառային հրդեհ Է բռնկել: Անհապաղ պատահարի վայր են ուղարկվել հրշեջ ուժեր (133 հրշեջ, 42 ավտոմեքենա), եւ դրանք մշտապես ուժեղացվել են հարեւան շրջանների հրշեջներով»,- ասված Է ՌԻԱ Նովոստիում ստացված հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am