Իրանն զբոսաշրջիկներին գրավելու համար վերացրել Է դրոշմակնիքներն անձնագրերում

Armenpress 14:22, 26 Հունիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կարգադրել Է վերացնել մուտքի եւ ելքի դրոշմակնիքները երկիր ժամանող օտարերկրյա քաղաքացիների անձնագրերում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Tasnimnews գործակալությունը: Իրանի իշխանությունները հույս ունեն, որ այս որոշումը թույլ կտա երկիր գրավել ավելի շատ զբոսաշրջիկների, որոնք այժմ զգուշանում են ժամանել ամերիկյան այցագրի հետ կապված պոտենցիալ խնդիրների պատճառով: Անցյալ տարի ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել են, որ այն ճանապարհորդները, որոնց անձագրերում կան նշումներ որոշ երեկրներ, այդ թվում՝ Իրան այցելելու մասին, կարող են խնդիրների բախվել այցագիր ստանալիս: Ինչպես ճշտվում Է Իրանի արտգործախարարության կայքում, մուտքի համար օտարերկրացու անձնագիրը պետք Է ուժի մեջ լինի երկրից մեկնելու օրվանից հետո առնվազն 6 ամիս:Գործակալության տվյալներով՝ 2018 թվականին Իրան Է այցելել 7,8 միլիոն օտարերկրացի զբոսաշրջիկ, ինչը 50 տոկոսով ավելի Է, քան մեկ տարի առաջ, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am