Վրաստանի ընդդիմությունը պահանջել Է խորհրդարանի խոսնակի հրաժարականը

Armenpress 15:32, 20 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորները պահանջել են խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հրաժարականն այն բանից հետո, երբ Ուղղափառության միջխորհրդարանական ասոցիացիայի (ՈւՄԱ) նախագահ Սերգեյ Գավրիլովը Թբիլիսիում բացել Է նստաշրջանը՝ զբաղեցնելով օրենսդիր մարմնի նախագահի աթոռը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին: Թբիլիսիում ընթանում Է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ գլխավոր նստաշրջանը, որին մասնակցում են Ռուսաստանից ժամանած պատվիրակներ՝ Ուղղափառության միջխորհրդարանական ասոցիացիայի նախագահ Սերգել Գավրիլովի գլխավորությամբ:

ՈւՄԱ-ի առավոտյան նստաշրջանը հունիսի 20-ին կայացել Է խորհրդարանի լիագումար նիստերի դահլիճում: Գավրիլովը բացել Է նստաշրջանը՝ զբաղեցնելով Վրաստանի խորհրդարանի ղեկավարի աթոռը: Դա առաջացրել Է «Միասնական ազգային շարժումից» եւ «Եվրոպական Վրաստանից» ներկա գտնվող ընդդիմադիր պատգամավորների դժգոհությունը: Ընդդիմադիրները լքել են դահլիճը, նիստն ընդհատվել Է: Մելիան լրագրողներին հայտարարել Է, որ «Կոբախիձեն պատասխանատվություն Է կրում տեղի ունեցած իրադարձությունների համար եւ պետք Է անհապաղ նրա պաշտոնազրկման գործընթաց սկսվի: Նրա կոչին միանում են ընդդիմադիր մյուս կուսակցությունների անդամները: Զուգահեռաբար Թբիլիսիում հանրահավաք Է անցկացվում մի քանի հարյուր ակտիվիստների մասնակցությամբ, որոնք պահանջում են, որ ռուս պատվիրակներն անհապաղ հեռանան երկրից: Հանրահավաքի մասնակիցները փակել են Ռուսթավելի կենտրոնական պողոտան, նրանք պարզել են ազգային դրոշներ եւ հակառուսական կարգախոսներ են վանկարկում: Վրացի ընդդիմադիրների դիրքորոշումը հատուկ հայտարարությամբ պաշտպանել Է երկրի վարչապետ Մամուկա Բախտաձեն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am