«Անիծում եմ Հայոց ցեղասպանության ոճրագործներին». Գարո Փայլանի գրառումը

Armenpress 15:52, 24 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Գարո Փայլանը Հայոց ցեղասպանության տարելիցին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ նշելով. «Անիծում եմ Հայոց ցեղասպանության ոճրագործներին»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայ պատգամավորը հրապարակել է Հայոց ցեղասպանության ժամանակ Քյութահիայի նահանգապետի պաշտոնը զբաղեցնող Ֆաիք Ալի Օզանսոյի լուսանկարը, ով այդ տարիներին հրաժարվել էր իրականացնել հայերին տեղահան անելու ու կոտորելու երիտթուրքական կառավարության հրահանգը:

«Հարգանքով խոնարհվում եմ բոլոր այն անձանց, ովքեր իրենց կյանքի գնով հրաժարվեցին իրականացնել ցեղասպանության հրահանգը՝ ի դեմս Քյութահիայի նահանգապետ Ֆաիք Ալի Օզանսոյի», - գրել է Փայլանը:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am