Համախմբվել պետության շուրջ և հետևողականորեն պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման համար. Սասուն Միքայելյան

Armenpress 14:51, 24 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին հետևողական լինելը յուրաքանչյուր հայի պարտականությունն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նշեց Ազգային ժողովի պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միության» վարչության նորընտիր նախագահ Սասուն Միքայելյանը:

«Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված մենք պետք է կարողանանք համախմբված լինել մեր պետության շուրջ: Հետևողական աշխատենք, որ աշխարհը, ինչպես նաև Թուրքիան ճանաչեն 20-րդ դարասկզբի ոճրագործությունը»,-ասաց Սասուն Միքայելյանը:

Հարցին ի պատասխան, թե նոր իշխանությունների օրոք ճանաչման գործընթացն, արդյոք, չի՞ դանդաղել, Սասուն Միքայելյանը նշեց, որ շտապել պետք չէ, անհրաժեշտ է հետևողական, համակարգված աշխատանք:

Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը: Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացվածը  20-րդ դարասկզբի առաջին մեծագույն ոճրագործությունն էր: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես դատապարտել եւ որպես ցեղասպանություն ճանաչել են երկուսուկես տասնյակից ավելի երկրներ, բազմաթիվ միջազգային կառույցներ:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am