Աֆղանստանի մարզադաշտերից մեկում պայթյունների հետևանքով կան զոհեր ու վիրավորներ

Armenpress 11:50, 23 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի Լաշկարգախ քաղաքի մարզադաշտում գրանցված երկու պայթյունների հետևանքով մահացել է առնվազն չորս մարդ, ևս տասը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Վիրավորվածների մեծ մասը պաշտոնյաներ և անվտանգության աշխատակիցներ են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պայթյունները տեղի են ունեցել ազգային տոնին՝ Ֆերմերի օրվան նվիրված տոնակատարության ժամանակ: Տուժածներից են շրջանի ղեկավարն ու նրա տեղակալը:

Այս պահին որևէ խմբավորում չի ստանձնել պայթյունների իրականացման պատասխանատվությունը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am