Մոլդովայի խորհրդարանական ընտրություններում առաջատարը սոցիալիստներն են

Armenpress 09:59, 25 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովայի խորհրդարանական ընտրություններում կուսակցական ցուցակներով առաջատարը սոցիալիստներն են, որոնք հավաքել են ձայների 31, 75 տոկոսը: Դա են վկայում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները արձանագրությունների 95 տոկոսի մշակումից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ACUM դաշինքը հավաքել Է ձայների 25,26 տոկոսը, ներկայում իշխող Դեմոկրատական կուսակցությունը՝ 24,48 տոկոսը, «Շոռ» կուսակցությունը՝ 8,55 տոկոսը: Մնացած քաղաքական միավորումները չեն կարողացել հաղթահարել վեցտոկոսանոց ընտրական շեմը: Ըստ միամանդատ ընտրատարածքների՝ արձանագրությունների 90 տոկոսի տվյալների ամփոփումից հետո առաջատարը Դեմկուսն Է, որը 19 տեղի Է հավակնում խորհրդարանում, սոցիալիստները կարող են ստանալ 15 տեղ, ACUM դաշինքը՝ 11 տեղ: Խորհրդարանում աթոռ են ստանում Մոլդովայի ներկայիս վարչապետ, Դեմկուսի փոխնախագահ Պավել Ֆիլիպը, ինչպես նաեւ սոցիալիստների առաջնորդ Զինաիդա Գրեչանայան: Ընտրություններին մասնակցությունը կազմել Է 49, 22 տոկոս: Առայժմ կուսակցություններից ոչ մեկը բավականաչափ ձայներ չունի ինքնուրույն խորհդարանական մեծամասնություն կազմելու համար: Ընդսմին սոցիալիստները եւ ACUM դաշինքն ավելի վաղ հայտարարել են, թե մտադիր չեն կոալիցիայի մեջ մտնել որեւԷ ուժի հետ: Մոլդովայի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել փետրվարի 24-ին: Պատգամավորներին ընտրում են չորս տարով: Ընդտրություններն առաջին անգամ անցկացվել են խառը ընտրական համակարգով՝ 50 պատգամավոր ընտրվում Է կուսակցական ցուցակներով, 51-ն՝ ըստ միամանդատ ընտրատարածքների: Ընտրություններին մասնակցության շեմ չի սահմանվել: Կուսակցությունների համար ընտրական շեմը 6 տոկոս Է, Էլեկտորալ դաշինքների համար՝ 8 տոկոս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am