Շուրջ 80 շիրիմ է պղծվել Ֆրանսիայի հրեական գերեզմանատանը

Armenpress 16:56, 19 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի արեւելքում շուրջ 80 շիրիմ Է պղծվել հրեական գերեզմանատանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով Ստորին Հռենոսի դեպարտամենտի պրեֆեկտուրային:

«Երեքշաբթի՝ փետրվարի 19-ին, մոտավորապես 80 գերեզման են պղծված գտել Կատզենայմի կոմունայի հրեական գերեզմանատանը»,-ասված Է պրեֆեկտուրայի հաղորդագրության մեջ:

Պրեֆեկտուրան վճռականորեն դատապարտել Է «նողկալի» հակասեմական ակտը»:

Փետրվարի 19-ին հակասեմիտիզմի դեմ երթեր են պլանավորված ամբողջ Ֆրանսիայում: Այդ նախաձեռնութըյամբ հանդես են եկել մի շարք քաղաքական կուսակցություններ, որոնց թվում են՝ սոցիալիստները, նախագահական «Հառաջ, Հանրապետություն»-ը, հանրապետականները, որոնք կոչ են արել ֆրանսիացիներին՝ ամբողջ երկրում ակցիաներ անցկացնել «Ոչ հակասեմիտիզմին» նշանաբանի ներքո:

Սպասվում Է, որ Փարիզում երթին կմասնակցեն Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը, կառավարության այլ անդամներ, ինչպես նաեւ Ֆրանսիայի նախկին նախագահներ Ֆրանսուա Օլանդը եւ Նիկոլա Սարկոզին: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել Է, որ երեքշաբթի երեկոյան Փարիզում կայցելի Հոլոքոստի հուշահամալիր:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները RTL հեռուստաալիքի եթերում հայտնել Է, որ ցերեկը Մակրոնը կայցելի այն գերեզմանատուն, որտեղ տեղի Է ունեցել միջադեպը: Ֆրանսիայի ՆԳ նախարարության տվյալներով՝ 2018 թվականին Ֆրանսիայում գրանցվել Է հակասեմիտիզմի դրսեւորման 541 դեպք, ինչը 74 տոկոսով ավելի Է, քան 2017 թվականին, երբ այդ ցուցանիշը 311 Էր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am