Իրանը կշարունակի մեծացնել ռազմական հզորությունը եւ կզարգացնի հրթիռային ծրագիրը. Ռոուհանի

Armenpress 13:52, 11 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը կշարունակի մեծացնել իր ռազմական հզորությունը եւ կզարգացնի հրթիռային ծրագիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 11-ին հայտնել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին՝ հանդես գալով Իսլամական հեղափոխության 40-ամյակին նվիրված տոնական միջոցառումներից մեկի ժամանակ:

«Մենք կշարունակենք մեծացնել ռազմական հզորությունը: 40 տարվա ընթացքում եւ հատկապես վերջին հինգ տարում այդ բնագավառում մեր հնարավորություններն ապշեցնում են ամբողջ աշխարհին»,-ասել Է Ռոուհանին: Նա հավելել Է, որ «Իրանին թույլտվություն հարկավոր չԷ իր հրթիռային ծրագիրը զարգացնելու համար»: Նախագահի խոսքով՝ «այսօր երկիրն արտադրում Է հրթիռներ, մարտական ինքնաթիռներ, նավեր եւ սուզանավեր, զրահափոխադրիչներ, այսինքն՝ այն ամենը, ինչը պահանջվում Է Իրանի զինված ուժերին»:

Իրանը 1990-ական թվականներից զբաղվում Է իր հրթիռային ծրագրի զարգացմամբ: Նա որոշակի հաջողությունների Է հասել բալիստիկ հրթիռների մշակման բնագավառում: Դրա հետ մեկտեղ Թեհրանը հրաժարվում Է բանակցություններ վարել հրթիռային ճյուղի սահմանափակման շուրջ՝ պաատճառաբանելով, որ տարածաշրջանում իր մրցակիցների զինանոցում նույնպես առկա են բալիստիկ հրթիռներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am