Կոնգրեսականներն Սպիտակ տան մոտ աղբ են բերել զբոսայգիներից, որոնց մաքրումը չեն ֆինանսավորում
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երկու անդամներ Դոնալդ Թրամփի նստավայրի մոտ աղբ են բերել ազգային զբոսայգիներից, որոնք չեն մաքրում ֆեդերալ կառավարության աշխատանքի դադարեցման կապակցությամբ ֆինանսավորման բացակայության պատճառով, դադարեցում, որն, իր հերթին, դարձել Է Մեքսիկայի հետ սահմանին արգելապատի կառուցման շուրջը նախագահի եւ դեմոկրատ օրենսդիրների տարաձայնությունների հետեւանքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հայտնել Է The Hill թերթը, Կալիֆոռնիայի նահանգից դեմոկրատ կոնգրեսականներ Ջեքի Սփեյերը եւ Ջարեդ Հաֆմանը որոշել են այդ կերպ արտահայտել իրենց վրդովմունքն ԱՄՆ-ի ղեկավարի դիրքորոշումից: Օրենսդիրներն Սպիտակ տան գլխավոր մուտքի մոտ են բերել աղբարկղներ, որոնց վրա գրված Էր «Թրամփի աղբը»: Կոնգրեսականների խոսքով՝ իրենք այդ թափոններն անցյալ շաբաթ հավաքել են Կալիֆոռնիայի ազգային զբոսայգիներից մեկում, որի մաքրմամբ պետք Է զբաղվի ԱՄՆ-ի Ազգային զբոսայգիների ծառայությունը: Վերջինիս աշխատանքը դադարեցված Է ֆինանսավորման բացակայության պատճառով:
«Պարոն Թրա՛մփ, ահա ձեր աղբը,- ասել Է Սփեյերը:- Մենք կատարել ենք Ազգային զբոսայգիների ծառայության ձեր որոշ աշխատակիցների աշխատանքը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: