Հայաստան-Թուրքիա. Շախմատի օլիմպիադա. ՈՒՂԻՂ

Armenpress 15:06, 26 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը սկսում է պայքարը օլիմպիադայի երրորդ տուրի մրցակցի` Թուրքիայի հավաքականի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին խաղատախտակին Լևոն Արոյանն է, ով մրցում է Մուստաֆա Յիլմազի դեմ: Երկրորդ խաղատախտակին Գաբրիել Սարգսյանը սև խաղաքարերով կփորձի գերազանցել Դրագան Սոլակին: Երրորդ խաղատախտակին Հրանտ Մելքումյանը ուժերը կչափի Քան Էմրեի հետ, իսկ Հայկ Մարտիրոսյանի հակառակորդն է Մուհամեդ Դաստանը:

Կանանց հավաքականը ուժերն է չափում Հունաստանի հավաքականի հետ:

Թե տղամարդկանց, թե կանանց ընտրանիները հաջողությամբ սկսեցին օլիմպիադան: Մեկնարկային տուրում տղամարդկանց ընտրանին 3,5-0,5 հաշվով հաղթեց Ճապոնիան, իսկ 2-րդ տուրում 2,5-1,5 հաշվով առավելության հասավ Ղազախստանի թիմի նկատմամբ: Կանայք անդրանիկ տուրում պարտության մատնեցին Ղրղզստանին (3,5-0,5), իսկ երկրորդում` Ավստրիային (3-1):

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am