Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները հայտնի են

Armenpress 01:23, 13 Ապրիլ, 2018

 ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները հայտնի են:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Սպորտինգ»-ը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Ատլետիկո»-ին, սակայն երկու խաղերի ընդհանուր 1:2 հաշվով հաջորդ փուլ դուրս եկավ Մադրիդի «Ատլետիկո»-ն:

Թեպետ «Զալցբուրգ»-«Լացիո» դիմակայության առաջին խաղում հաղթել էր իտալական թիմը, սակայն պատասխան խաղում «Զալցբուրգ»-ը գերազանցեց մրցակցին 4:1 հաշվով և երկու խաղերի ընդհանուր 5:6 հաշվով կշարունակի պայքարը ԵԼ-ի կիսաեզարփակչում:

Եվ օրվա վերջին խաղում ֆրանսիական «Մարսել»-ը գոլառատ խաղում՝ 5:2 հաշվով հաղթելով «Լայպցիգ»-ին դուրս եկավ հաջորդ փուլ:

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի ուղեգրեր նվաճեցին «Արսենալ»-ը, «Ատլետիկո»-ն, «Մարսել»-ը և «Զալցբուրգ»-ը:

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի վիճակահանությունը կկայանա ապրիլի 13-ին շվեյցարական Նիոն քաղաքում՝ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am