Ֆաբիանու Կարուանան՝ հավակնորդների մրցաշարի հաղթող
ԲԵՌԼԻՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի հավակնորդների մրցաշարի հաղթող դարձավ ԱՄՆ ներկայացուցիչ Ֆաբիանու Կարուանան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարի վերջին տուրը դրամատիկ զարգացում ունեցավ: Առաջատար Ֆաբիանու Կարուանան սև խաղաքարերով մրցում էր Ալեքսադր Գրիշչուկի հետ: Պարտիայի մեկնարկին հավասար պայքար էր ծավալվել, սակայն Կարուանային հաջողվեց սև խաղաքարերով առավելություն ստանալ և պարտիան հասցնել հաղթական ավարտի:
ԱՄՆ ներկայացուցիչը հավակնորդների մրցաշարի ընթացքում տոնեց 5 հաղթանակ, մեկ պարտիա տանուլ տվեց, իսկ 8 խաղում կիսեց միավորը: Նա 14 հնարավորից հավաքեց 9 միավոր և հաղթանակ տոնեց:
Կարուանան իրավունք ստացավ մրցամարտ անցկացնելու աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում:
Վարվառա Հայրապետյան
Բեռլին, Գերմանիա
- Լևոն Արոնյանը մեծ ներուժ ունի. շախմատի վետերանների աշխարհի քառակի չեմպիոն
Վայսեր
- Հավակնորդների մրցաշարում հաղթելը երազանքի իրականցում էր. Ֆաբիանու Կարուանա
- Այսուհետ փորձելու եմ այնպես անել, որ մրցաշարի մեկնարկում երբեք չպարտվեմ սպիտակներով. Սերգեյ
Կարյակին
- Իմ կյանքում մի նպատակ կա՝ իմ խաղով ծառայել ազգիս. Լևոն Արոնյան
- Արոնյանը և Սոն արագ ոչ-ոքիով ավարտեցին հավակնորդների մրցաշարը