Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իմ կյանքում մի նպատակ կա՝ իմ խաղով ծառայել ազգիս. Լևոն Արոնյան

Իմ կյանքում մի նպատակ կա՝ իմ խաղով ծառայել ազգիս. Լևոն Արոնյան

ԲԵՌԼԻՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանի կարծիքով՝ հավակնորդների մրցաշարը լավ մեկնարկ չունեցավ իր համար:

«Հավակնորդների մրցաշարը վատ մեկնարկեց ունեցավ ինձ համար, հետո՝ միջնամասում, պարտիաների ընթացքը փոխել չստացվեց: Ցավոք, չի կարելի դուրս գալ մրցաշարից, երբ մոտիվացիա չունես: Այդ իսկ պատճառով վերջին խաղերն անիմաստ էին: Կրամնիկի հետ պարտիան ազդեց ամբողջ հետագա ընթացքի վրա: Առավել դժվար է ստացվում, երբ սպիտակ խաղաքարերով մեկնարկում անհաջող ես խաղում: Իմ կյանքում մի նպատակ կա՝ իմ խաղով իմ ազգին ծառայել»,- Բեռլինում «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արոնյանը:

Հավակնորդների այս մրցաշարում Արոնյանը կրեց 6 պարտություն, մեկ պարտիա ավարտեց հաղթանակով և 7 պարտիայում կիսեց միավորը: Նա զբաղեցրեց վերջին հորիզոնականը:

Վարվառա Հայրապետյան
Բեռլին, Գերմանիա

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]