Այսուհետ փորձելու եմ այնպես անել, որ մրցաշարի մեկնարկում երբեք չպարտվեմ սպիտակներով. Սերգեյ Կարյակին

Armenpress 21:56, 27 Մարտ, 2018

ԲԵՌԼԻՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինի կարծիքով հավակնորդերի մրցաշարում ամենակարևորը լավ մեկնարկն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարի վերջին տուրում Կարյակինը սպիտակ խաղաքարերով կիսեց միավոր չին Դին Լիժենի հետ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կարյակինն ամփոփեց հավակնորդների 14 տուրերը. «Մի քիչ տխրել եմ, որ վերջի տուրում չկարողացա լուրջ խնդիրներ ստեղծել մրցակցիս համար: Կարծում եմ Կարուանային կհաջողվի հաղթել այս տարվա մրցաշարում: Երկու տարի առաջ նա մոտ էր հաղթանակին, թեպետ ես հաղթեցի: Այս մրցաշարից հետո փորձելու եմ այնպես անել, որ մրցաշարի մեկնարկում երբեք չպարտվեմ սպիտակներով»,-շեշտեց ռուս շախմատիստը:

Կարյակինի խոսքով՝ միայն 5-րդ տուրից հետո իրեն հաջողվեց ներգրավել պայքարի մեջ: «5-րդ տուրից հետո միայն սկսեցի լավագույն խաղս խաղալ»,-ասաց գրոսմայստերը:

Սերգեյ Կարյակինը հավակնորդների այս մրցաշարում կրեց երկու պարտություն, 8 պարտիա ավարտեց ոչ-ոքի արդյունքով և  4-ում էլ հաղթեց: Նա 14 հնարավորից հավաքեց հավաքեց 8 միավոր:

Վարվառա Հայրապետյան

Բեռլին, Գերմանիա



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am