Անիշ Գիրին կօգնի Կրամնիկին հավակնորդների մրցաշարում  

Armenpress 11:29, 7 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկին կօգնի գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի 9-րդ համար Անիշ Գիրին՝ դառնալով նրա մարտավկան: Նիդեռլանդները ներկայացնող Գիրիին չհաջողվեց հայտնվել հավակնորդների մրցաշարի մասնակիցների շարքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարն այն այս տարի կկայանա Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մարտի 10-27-ը:  Մրցաշարը բաղկացած կլինի 14 տուրից: 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am