Թուրքիայի նախագահը դատի է տվել տարիներ առաջ «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործած ընդդիմադիր գործչին
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի է տվել երկրի գլխավոր ընդդիմադիր քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ջանան Քաֆթանջըօղլուին, ով 2012 թ.իր թվիթերյան էջում գրառում էր կատարել և անդրադարձել Հայոց ցեղասպանությանը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Իր անձը վիրավորելու համար Էրդողանը Ջանան Քաֆթանջըօղլուից պահանջել է 700 հազար լիրա (190 հազար դոլար) բարոյական փոխհատուցում:
Էրդողանը Քաֆթանջըօղլուի դեմ ներկայացրել է 14 առանձին մեղադրանքներ, ներառյալ թվիթերյան գրառման մեջ իր մորը վիրավորելու վերաբերյալ:
Ջանան Քաֆթանջըօղլուն ԺՀԿ-ի կողմից նշանակվել էր Ստամբուլի նահանգի կուսակցական գլխավոր շտաբի ղեկավարի պաշտոնում: Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով այս հարցին, քննադատել էր Ժողովրդահանրապետական կուսակցության այս որոշումը՝ շեշտելով, որ ԺՀԿ-ն այդ պաշտոնում նշանակել է մի մարդու, ով ժամանակին ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: «Այդ մարդը, օգտագործելով«Հայոց ցեղասպանություն» եզրույթը, վիրավորել է մեր ազգին և նսեմացրել մեր պատմությունը: Տեսեք, թե ում ձեռքում է հայտնվել Քեմալ Աթաթուրքի կուսակցությունը»,- ասել է Էրդողանը: Այս պաշտոնում Քաֆթանջըօղլուի ընտրվելուց 24 ժամ հետո Ստամբուլի դատախազությունն անդրադարձել է նրա թվիթերյան գրառումներին և «ահաբեկչական կազմակերպության քարոզչություն» անելու մեղադրանքներով հետաքննություն սկսել:
- Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց
ցեղասպանությունը վերապրած 109-ամյա հայ կնոջը
- Ֆրանսիայի Ազգային ժողովից պատվիրակություն կժամանի Հայաստան
- Կարևոր է միջազգային առաքելությունը, որը վստահություն կներշնչի ԼՂ
բնակիչներին. ՄԱԿ ԱԽ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
- Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը կրակում է
հրաձգային տարբեր զինատեսակներից
- Վերջին 15 րոպեի ընթացքում Ստեփանակերտում տասնյակ պայթյուններ են լսվել.
Բեգլարյան