Օհանյանների չորս սերունդները. Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է պապի ծնունդը

Armenpress 14:53, 15 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը սոցցանցերից մեկում հրապարակել է Օհանյանների ընտանիքի չորս սերունդներին պատկերող լուսանկար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լուսանկարում Ալեքսիսի հայրն է ու պապը, ով գրկել է նրա դստերը՝ Ալեքսիս Օլիմպիա Օհանյանին:

«Օհանյանների 4 սերունդները: 96 տարեկանից մինչև 4 ամսական: Ծնունդդ շնորհավոր, պապիկ»,- գրել է Ալեքսիսը՝ չմոռանալով տեղադրել նաև Հայաստանի դրոշը:

Ալեքսիս Օհանյանի պապը՝ Ջոն Օհանյանը ծնվել է ԱՄՆ-ում՝ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայերի ընտանիքում: Նա հայտնի իրավաբան է: Օհանյանը որպես կամավոր մասնակցել է Երկրորդ Համաշխարհային պատերազմին: Ծառայելով 33 ամիս` վերադարձել է քաղաքացիական կյանք, շարունակել ուսումն ու դարձել իրավաբան:

Ավելի վաղ Ալեքսիսը խոստացել է, որ իր աղջիկը՝ Ալեքսիս Օլիմպիա Օհանյան կրտսերը մի օր կայցելի Հայաստան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am