Թուրքական «Հուրիեթ» պարբերականն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը նվիրված «Արմինե. Չարաք լեռան աքսորը» գրքին
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական «Հուրիեթ» պարբերականն անդրադարձել է վերջերս Ստամբուլում լույս տեսած Մուրադ Աթաշի «Արմինե. Չարաք լեռան աքսորը» վեպին, որն առնչվում է Հայոց ցեղասպանության թեմային:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Գրքում Մուրադ Աթաշը, հակառակվելով Թուրքական պաշտոնական պատմագրության պաշտպանած գծին, որի համաձայն` թուրքերը մեղավոր չեն հայերի հետ կատարվածի համար, ցույց է տվել Հայոց ցեղասպանության գործում Օսմանյան կայսրության իշխանությունների մեղավորությունը:
Գրքի հեղինակը պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ Հայոց ցեղասպանության թեմայի նկատմամբ հետաքրքրությունն իր մոտ առաջացել է դեռ դպրոցական տարիներին, երբ այս թեմայով ռեֆերատ է գրել և պատժվել ուսուցչի կողմից:
Մուրադ Աթաշը, հետագայում Հայոց ցեղասպանության թեմայով այլալեզու աղբյուրներ ուսումնասիրելուց բացի, հանդիպել և թեմայի շուրջ զրուցել է նաև ցեղասպանությունը վերապրած շատ հայերի և նրանց ժառանգների հետ:
Մուրադ Աթաշի «Արմինե. Չարաք լեռան աքսորը» վեպը գլխավոր հերոսուհի Արմինեի և նրա ընտրյալ Ջիվանի սիրո պատմության միջոցով պատմում է ցեղասպանության հետևանքով խեղված ճակատագրերի մասին:
- Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց
ցեղասպանությունը վերապրած 109-ամյա հայ կնոջը
- Ֆրանսիայի Ազգային ժողովից պատվիրակություն կժամանի Հայաստան
- Կարևոր է միջազգային առաքելությունը, որը վստահություն կներշնչի ԼՂ
բնակիչներին. ՄԱԿ ԱԽ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
- Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը կրակում է
հրաձգային տարբեր զինատեսակներից
- Վերջին 15 րոպեի ընթացքում Ստեփանակերտում տասնյակ պայթյուններ են լսվել.
Բեգլարյան