Կիրո Մանոյանը ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կարևորագույն ձեռքբերում է համարում

Armenpress 14:16, 15 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի այս տարվա կարևորագույն ձեռքբերումներից է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիքի հայտնեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Հայաստանը այդ համաձայնագիրը ստորագրեց որպես ԵԱՏՄ անդամ պետություն: Դա յուրահատուկ է, որ Եվրամիության հետ նման համագործակցության պայմանագիր է ստորագրում մի պետություն, որը ԵԱՏՄ անդամ է:  Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումից մեծ ակնկալիքներ ունեն և՛ Եվրամիությունը, և՛ ԵԱՏՄ-ն, ինչու չէ, նաև Իրանը»,- նշեց Մանոյանը:

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` Հայաստանի նպատակը երբեք չի եղել լինել մեկ ճամբարում՝ ընդդեմ մյուս ճամբարի:

«Հայաստանը փորձել է, բոլորի հետ լավ հարաբերություններ ունենալով, կամրջի դեր խաղալ: Կարծում եմ, այդ համաձայնագիրը կտա այդ հնարավորությունը»,- նշեց Մանոյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am