Հայաստանում յուրաքանչյուր ընտրություն նախորդից էապես տարբերվում է իր որակով. Դավիթ Հարությունյան

Armenpress 15:16, 9 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ընտրություններն իդեալական չեն, սակայն յուրաքանչյուր ընտրություն նախորդից տարբերվում է իր որակով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական եզրակացությանը Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների մասով:

«Եթե ուշադիր լինեք, յուրաքանչյուր ընտրություն նախորդից էապես տարբերվում է իր որակով: Դրանք իդեալական չեն: Ես չեմ կարող ասել մի երկիր, որտեղ ընտրություններն իդեալական լինեն»,- շեշտեց նախարարը:   Արդարադատության նախարարն ընդգծեց, որ իշխանությունները ջանքերը կենտրոնացնում են նշված թերությունները վերացնելու վրա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am