Սուդանի նախագահը Պուտինի և Շոյգուի հետ քննարկել է Սուդանում ռազմական բազա ստեղծելու հարցը

Armenpress 14:58, 25 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը քննարկել է Սուդանում ռազմական բազա ստեղծելու հարցը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով ՌԻԱ Նովոստիին:  

Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Օմար ալ-Բաշիրը հայտարարել է, որ Հարավային Սուդանի` 2011 թվականի անջատումը, ԱՄՆ-ի վարած քաղաքականության արդյունք է եղել: Սուդանի նախագահը պատրաստվում է Ռուսաստանի հետ քննարկել ԱՄՆ-ի միջամտության և Կարմիր ծովում առկա իրավիճակի հարցը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացվում էր, Ռուսաստանի և Սուդանի կառավարությունները  համագործակցության համաձայնագրեր են ստորագրել կրթության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am